Ինչպես տեղեկացնում է WBA-ի պաշտոնական կայքը, այս վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինը հանվել է կազմակերպության վարկանիշային աղյուսակից: Ներկայումս առաջինն այստեղ կուբացի Լուիս Օրտիսն է, ով սեպտեմբերին նիգերացի Լատիֆ Կաոդեին հաղթելուց հետո նվաճել է աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ գարնանը Պովետկինը հրաժարվեց կուբացու հետ մենամարտելուց ու մրցակից ընտրեց Գերմանիան ներկայացնող Մանուել Չարին, ում հաղթեց նոկաուտով: Ինչ վերաբերում է ռուս բռնցքամարտիկի ծրագրերին, պլանավորել է հոկտեմբերին մենամարտել կամերունցի Կառլոս Թաքամի հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ